Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Եվրախփոների հրճվանքը

Եվրախփոների հրճվանքը
19.06.2024 | 15:47

Եվրաշիզիկները ուրախացել են, թե բա` Հայաստանը թնդանոթներ է գնել Ֆրանսիայից։

Մեկը հարցնի` ի՞նչ տարբերություն զենք արտադրողների մեջ, եթե պատերազմ վարող երկրի ղեկավարը դա չի օգտագործելու։ Կամ ինչների՞դ է թնդանոթը, եթե իշխանությունը, հնարավոր է, դրա արկերը չի գնելու. ապացույցը չօգտագործած Իսկանդերներն են, անհրթիռ ինքնաթիռներն են, թշնամուն նվեր տված տանկային էշելոններն են, զենքի լիքը պահեստներն են։

Չէ, ուղղակի մեր եվրախփոները երջանկանում են միայն այն բանից, որ դրա անունը ֆրանսիական է։ Թե դա ի՞նչ օգուտ է տալու` իրենց հետաքրքիր չի, թքա՛ծ ունեն։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3107

Մեկնաբանություններ